1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա է հոգեբանի, գրադարանավարի թափուր տեղեր:
Յուրաքանչյուր պաշտոնի հավակնորդը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների որակավորման պահանջներին:
Յուրաքանչյուր պաշտոնի հավակնորդ պետք է իմանա պաշտոնային պարտականությունները, ունենա համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: