ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մաթեմատիկայի (10 դասաժամ), ֆիզիկայի (6 դասաժամ), ռուսաց լեզու (13 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում` (Ձև 1),
- մեկ լուսանկար 3×4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
4.«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում :
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2022 թվականի հունվարի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ և կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենան հունվարի 26-ին՝ «Մաթեմատիկա» առարկայի համար ժամը 12:00-ին, «Ֆիզիկա» առարկայի համար ժամը 14:00-ին, «Ռուսաց լեզու» առարկայի համար ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում.
հասցեն՝ Գեղարքունիքի մարզ գյուղ Անտառամեջ 2-րդ փողոց շենք 11:
Տեղեկությունների համար զանգահարել` 094-01-83-83 հեռախոսահամարով: